Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ՍԴ դատավորի թափուր պաշտոնում իշխանությունները հակված են Վահե Գրիգորյանին տեսնելու

ՍԴ դատավորի թափուր պաշտոնում իշխանությունները հակված են Վահե Գրիգորյանին տեսնելու
29.03.2019 | 01:22

Ազգային ժողովի կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը երեկ խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ:


Օրինագծի քննարկումները թե՛ պետական-իրավական հանձնաժողովում, թե՛ բուն նիստի ժամանակ անցան բուռն մթնոլորտում: Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրելու «նոր» և «կրկին» եզրույթները որևէ կերպ ընկալելի չէին պատգամավորներին:
«Խնդիրն այն է, որ չընտրված թեկնածուն ավելի ուշ առաջադրված և դարձյալ չընտրված թեկնածուից հետո կարող է նոր համարվել, ևս մեկ անգամ առաջադրվել ու ընտրվել: Ավելի պարզ ասած` իշխանություններն այս պահին հակված են ՍԴ դատավորի թափուր պաշտոնում տեսնելու Վահե Գրիգորյանին, որ դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում բավարար թվով ձայներ չէր հավաքել։ Չի բացառվում, որ նախագահի կողմից այժմ առաջադրված Գոռ Հովհաննիսյանի ընտրությունն իշխանությունները միտումնավոր տապալեն` նորից առաջադրելով Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ